Լեհաստանի Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Յոթերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ: Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեցին իրենց մրցակիցներին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեցին: Մեր տղամարդկանց ընտրանին թիմային 10 միավորով բաժանում է 2-4-րդ հորիզոնականները, սակայն անհատական միավորներով ընթանում է 4-րդ տեղում:
Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց հավաքականների սկզբունքային պայքարը ավարտվեց 2:2 հաշվով: Էլինա Դանիելյանը պարտվեց, այդ միավորի պակասը վերադարձրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան բաժանեցին միավորը: Մեր ընտրանին 8,0 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը:
Այսօր ութերորդ տուրում մեր տղաները հանդիպում են առաջատարի՝ Ռուսաստանի հետ, իսկ աղջիկները՝ Ավստրիայի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ etcc2015.com-ի