Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողները 30 տոկոս զեղչով կարող են սովորել եվրոպական բուհում

Նոյեմբեր 21,2015 11:49

Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Իսպանիայում գործող «EU բիզնես դպրոց» համալսարանը հայ ուսանողներին բացառիկ պայմաններով կրթաթոշակ է առաջարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց համալսարանի տարածաշրջանային ուսումնական հարցերով պատասխանատու Պաու Վալլվերդուն:

Նա նշեց, որ շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել նշված երկրների մասնաճյուղերում՝ դիմելով բակալավրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ծրագրերի համար: «Մեր համալսարանը բազմազգ է, տարբեր տարիներին այդ երկրներում ունեցել ենք հայ շրջանավարտներ: Նրանք կարող են ընդունվել 30 տոկոս զեղչով: Համալսարանում վարձավճարը տարեկան 15-20 հազար եվրո է: Դիմորդները կարող են սովորել բիզնեսի, ընտանեկան բիզնեսի, սպորտի, «փիարի» մասնագիտություններով»,-ասաց Պաու Վալլվերդուն:

Նա նշեց, որ յուրաքանչյուր շրջանավարտ կարող է դիմել. «Մենք ընդունում ենք Հայաստանի տված դիպլոմները: Եթե դիմորդն ուզում է սովորել, օրինակ, մագիստրատուրայում, ճանաչում ենք Հայաստանում տրված բակալավրի դիպլոմը: Միակ պայմանն այն է, որ պետք է ունենան անգլերենի սերտիֆիկացված կրթություն, քանի որ ուսուցումն իրականացվում է անգլերենով»:

Հատկանշական է, որ ուսանողները մեկական տարի կարող են սովորել Գերմանիայում, Շվեյցարիայում կամ Իսպանիայում. «Մեր համալսարանում դասավանդում են հաջողակ բիզնեսմեններ եւ իրենց փորձը փոխանցում ուսանողներին»,-ասաց Պաու Վալլվերդուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30