Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք լրագրող կանայք իբրև ականատես Եվրոխորհրդարանում խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին. «Ազգ»

Նոյեմբեր 21,2015 10:57

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի դահլիճներից մեկում տեղի ունեցավ «Ականատես լրագրողների վկայությունները զինված հակամարտությունների մասին՝ Լեռնային Ղարաբաղի պարագան» ձեռնարկը, որի ընթացքում իրենց վկայությունները ներկայացրեցին բուլղարուհի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան, չեխ լրագրող Դանա Մազալովան եւ պրահայաբնակ լրագրող Աննա Կարապետյանը: Նրանք Արցախյան պատերազմի տարբեր փուլերում ոչ միայն եղել են Լեռնային Ղարաբաղում, այլեւ լուսաբանել են պատերազմի ողջ ընթացքը ռազմական գործողություններից մինչեւ զինադադար:

Ձեռնարկի կազմակերպիչներն էին Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ու Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Հայտնի է, որ վերջինս Ղարաբաղյան պատերազմի տարիներին իբրեւ կամավոր-վիրաբույժ եղել է Ղարաբաղում եւ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում:

Ձեռնարկը վարում էր Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը , ով նախ ներկայացրեց օրվա բանախոսներին, նրանց անցած ուղին, այնուհետեւ ողջույնի խոսքի համար ձայնը տվեց տիկին Թեոխարուսին : Վերջինս մի անգամ եւս իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին եւ նրա ինքնորոշման իրավունքին, նաեւ կարեւորեց ականատես լրագրողների վկայությունները Եվրոխորհրդարանում:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը , ով ներկաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իրականացվող պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու քաղաքականությանը: Նրա ասելով, այդ երկրի նախագահ Ալիեւը շարունակում է տարբեր միջազգային կառույցներում վարկաբեկել Հայաստանին, մինչեւ իսկ կապելով ահաբեկչության հետ առնչությունների մեջ, մինչդեռ ողջ աշխարհին է հայտնի , թե ինչպիսի ահաբեկչական կազմակերպություններ են գործում Ադրբեջանում:

Այս իմաստով նա գնահատելի համարեց լրագրողների կատարած արհեստավարժ աշխատանքը:

Ցվետանա Պասկալեւան դիմելով Եվրոխորհրդարանի անդամներին, մի անգամ եւս ներկաների ուշադրությունը սեւեռեց Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, նշելով, որ Արցախի ժողովուրդը մեծ զոհողությունների գնով է հաղթել եւ ձեռք բերել այսօրվա խաղաղ ապրելու իրավունքը, եւ իբրեւ վկայություն ցուցադրեց իր «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» ֆիլմը: Այս ֆիլմին հետեւեց նաեւ

Արցախի այսօրվան նվիրված հեռուստաակնարկը, որն ամբողջությամբ ցույց էր տալիս, թե ինչպես է Արցախի ժողովրդին հաջողվել կերտել իր ապագա խաղաղությունը:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30