Մեր տեղեկություններով, կառավարությունում շոկ են ապրել` տեղեկանալով, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու 2016-ի բյուջեին, որովհետեւ հունվարին ՀՅԴ-ին սպասում էին որպես կոալիցիոն գործընկեր:
Բյուջեի քվեարկությունը տեղի կունենա ոչ թե երկուշաբթի մեկնարկող արտահերթին, այլ դեկտեմբերի 7-ի հերթական նիստին: Մինչ այդ բավականին ժամանակ կա, հնարավո՞ր է ձեր մոտեցումը փոխվի, հարցրինք Արծվիկ Մինասյանին:
«Ժամանակ ունենք, առաջիկայում կքննարկենք քվեարկության ձեւը»: Ընտրելու եք «ոչ»-ի եւ «ձեռնպահի» միջե՞ւ: «Այո»: Բա կոալիցիա՞ն. ասում են` «ինչ-որ բաներ» եք ուզել, չեք ստացել: «Չկա՛ մեր ուղեգծից եւ վարքագծից որեւէ շեղում, մնացածը ձեր լրագրողական վարքագիծն է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում