Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետը գրին քարտով արտագաղթել է Հայաստանից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2015 10:40

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին եւ ուղարկել էր կադրերի ռեզերվ: Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը:

Նա առանձնակի աչքի էր ընկել ե՛ւ 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, ե՛ւ դրանից հետո՝ հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Էս կարծես «Հայդե Փարիզը» սկսվել է…իսկ Շմայսը, Շմայսը դեռ Հայաստանում է?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30