Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական բարեփոխումների և Հայաստան վերադառնալու մասին. «168 ժամ»

Նոյեմբեր 21,2015 10:13

«Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ կարող եմ կարծիքս հայտնել արդեն նոր ձեռք բերած գիտելիքների տեսանկյունից. փոփոխությունների նպատակահարմարության հարցը քննարկել այն դեպքում, երբ գործընթացը սկսվել է, առնվազն արդյունավետ չէ: Ցավոք, ես հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալ մանրամասներին, բայց որոշ դիտարկումներով կարող եմ կիսվել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը, ով մեկ տարի առաջ հրաժարական ներկայացրեց և այժմ General management է ուսանում Հարվարդի համալսարանում:

«Առաջին հերթին՝ Հայաստանում օրակարգը շարունակում է ձևավորել գործող իշխանությունը, որն արդյունքում ավելի նախաձեռնող է, քան ընդդիմությունը: Նկատի ունեմ հենց սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը: Երկրորդը՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ է մեզ սպասվում այդ փոփոխություններից հետո: Դա միայն ենթադրում է պետական մարմինների և իշխանության ինստիտուտների կարգավիճակի մեխանիկական փոփոխությո՞ւն, թե՞ պետք է առաջնորդվենք մեր երկրի հասարակական զարգացման առավել գլոբալ նպատակներով:

Կլինի՞ այն լայն հասարակական կոնսենսուս և մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերների շուրջ մոբիլիզացիա, թե՞ մենք կխորացնենք հակադրությունը ու դրանով բաց կթողնենք ավելի արմատական և որակական բարեփոխումների անցկացման հնարավորությունը՝ բեկումնային զարգացման համար»,- ասել է Արմեն Գևորգյանը

Անդրադառնալով լուրերին, թե հնարավոր է՝ Ա. Գևորգյանը չվերադառնա Հայաստան, վերջինս ասել է՝ «Հայաստանից գնալու ոչ մի ծրագիր չունեմ: Վերադառնում եմ դեկտեմբերին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30