Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկչութան դեմ որքանո՞վ ենք պաշտպանված. «Ազգ»

Նոյեմբեր 21,2015 10:09

Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար նման հարցադրումը թվում է անհեթեթ, սակայն ահաբեկչության համաշխարհային ներկայիս սաստկացած ալիքի պարագայում հարցումն ուղղված է մեր ազգային անվտանգության ծառայություններին՝ առաջին հերթին, ապա՝ մեր ողջ պետությանը՝ բանակ, կառույցներ եւ քաղաքացիներ: Սա այլ տեսակի պատերազմ է, որի պարագայում հզորագույն բանակներն անգամ անզոր են, քանզի ահաբեկիչի նպատակը ոչ թե երկիրը պարտության մատնելն է կամ գրավելը, այլ՝ ցավեցնելը, զոհ ու զոհեր ընդունելով անպաշտպան բնակչությունից, ժողովրդից: Եվ նույն հարցադրումը ներկա օրերում իրենք իրենց տալիս են բազմաթիվ երկրներ: Մինչդեռ մեր պարագայում ամենաանտարբերը ամենախոցելին է՝ ազգաբնակչությունը, որին թվում է, թե վտանգը շատ է հեռու իրենից:

Չեմ ուզում վախեցնել ոչ ոքի, սակայն նկատի ունենալով մեր ժողովրդի բարեմտությունը նման պարագաներում՝ ուզում եմ հիշեցնել դեռեւս մոտիկ անցյալում հենց մեր ժողովրդի դեմ «Իսլամական պետության» եւ այլ խմբավորումների ահաբեկիչների վայրագությունները Քեսաբի, Դեր Զորի ու Հալեպի հայաբնակ թաղամասերի դեմ: Ուզում եմ հիշեցնել հենց այս ամառ թուրքական թերթերում նույն եւ նման ահաբեկիչների սպառնալիքը Արեւմտյան Հայաստան այցելող մեր ազգակիցներին ուղղված: Բոլոր այդ պարագաներում նրանք՝ ահաբեկիչները օգտագործվեցին Թուրքիայի եւ, հարադրաբար, Ադրբեջանի կողմից, եւ կօգտագործվեն դարձյալ ու դարձյալ:

Սակայն հարցադրումս, ինչպես ասացի, առաջին հերթին ուղղված է մեր ազգային անվտանգության մարմիններին եւ հասկանալիորեն՝ չի ենթադրում որեւէ պատասխան- որքանո՞վ են մեր սահմանները, սահմանակետերը, մաքսատները, օդային ու ցամաքային անցակետերը, ճանապարհները, գետնուղիները, խճողված կամ մարդաշատ հավաքավայրերն ու կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս վայրերը պաշտպանված, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ մասնագիտորեն դրանք վերահսկվո՞ւմ են:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30