Այսօր Ռեյկյավիկում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրի օրն է:
Մեր կանանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի թիմն է եւ, հասկանալի է, նրանց դիմակայությունը շախմատասերների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում: Մարզիչները միմյանց դեմ են դուրս բերել մարտական կազմերը: Ըստ խաղատախտակների հերթականության այս պահին պայքարում են Էլինա Դանիելյանն ու Զեյնաբ Մամեդյարովան, Լիլիթ Մկրտչյանն ու Գուլնար Մամմադովան, Լիլիթ Գալոյանն ու Նարմին Կազիմովան, Մարիա Կուրսովան (նկարում) եւ Ուլվիա Ֆատալիեւան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ