Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին». իրավապաշտպան

Նոյեմբեր 20,2015 20:35

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ակնհայտ քրեական ապօրինի հարուցված գործի միջոցով իշխանությունները ճնշումներ են գործադրում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ:

«Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ապրիլի 24-ից առաջ մեղադրանք են առաջադրել իբր նրանք նպատակ ունեին հասարակական կարգը խանգարել ու զանգվածային անկարգություններ հրահրել: Այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ի զանգվածային միջոցառման դիմումին ի պատասխան քաղաքապետարանի կողմից համաձայնել էր առաջարկին, որ միջոցառումն անցկացվի բոլորովին այլ վայրում: Այդ քրեական գործի հիմքը որպես օբյեկտիվ հիմք արդեն վերացվել է, բայց  քրեական գործը շարունակվում է»,- վստահեցնում է իրավապաշտպանը:

Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելը, իրավապաշտպանի բնորոշմամբ, աննախադեպ երեւույթ է. « Սա առաջին անգամ է, երբ քրեական գործի օբյեկտիվ հիմքերի փոփոխության դեպքում գործը չի կարճվում: Այս ակնհայտ քաղաքական հետապնդումը մի նպատակ ունի ճնշելու, սպառնալու ու կասեցնելու Հայաստանում սահմանադրության ընդունման քարոզարշավի ընթացքում մարդկանց ակտիվությունը: Սերժ Սարգսյանի վարչակազմը թիրախավորել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ որպես ակտիվ մասսայի ներկայացուցիչներ, որովհետեւ նրանք ունեն հստակ անելիքներ, որոնց դեմ իշխանությունները որեւէ հակափաստարկ չունեն ու մնացել է միայն քրեական ապօրինի ու երկարաժամկետ հետապնդմամբ ճնշելը:  Եթե Ժիրայր Սեֆիլյանին կամ «Հիմնադիր խորհրդարանի»  այլ անդամների նկատմամբ վարչակազմը փորձի կիրառել կալանքը, կվկայի այն մասին, որ մարդիկ նոր Սահմանադրությունը փորձում են ուժով պարտադրել մեզ: Սա վկայում է բռնապետական ոճի, ուժային մեթոդների կիրառման մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30