Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի այս տարվա լավագույն ուսանողը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Կորկոտյանն է:
Մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությամբ նա լավագույնն է ճանաչվել բուհի 10 ֆակուլտետների ուսանողների մեջ:
«Մեր պետությունը տարբեր ուղղություններով խրախուսում է երիտասարդների ակտիվ գործունեությունը, քանի որ կրթությունն ու բանակն են ապահովում, ամրապնդում մեր երկրի անվտանգությունը: Եվ այս ձեռնարկը սոսկ միջոցառում չէ, այն նաև առաքելություն է, իսկ «Լավագույն ուսանողը» ոչ թե կոչում է, այլ նպատակ»,- Մանկավարժական համալսարանում այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Լավագույն ուսանողը պետք է կյանքի ծարավ լինի, կենսուրախ, սիրի մարդկանց, իր մասնագիտությունը»,- ասաց Գրիգոր Կորկոտյանը:
Նա, իբրև մրցանակ, Իսպանիայի ուղեգիր ստացավ:
Միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով: Ելույթ ունեցան Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Վարդան Բադալյանը և ուրիշներ։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարը՝ Heh.am-ի