Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. Մի կողմ պետք է դնել հիասթափությունը եւ ջախջախենք Սարգսյանին ընտրատեղամասերում, այնուհետեւ նաեւ հրապարակներում

Նոյեմբեր 20,2015 20:13

«Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք կկարողանանք կրկնել Չիլիի օրինակը»,- նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ընթացքում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ եթե ժողովրդի կամքը ներկայացված կլինի ընտրատեղամասերում, դա թույլ կտա հանձնաժողովականներին եռակի, քառակի անգամ շատ պայքարել. «Սա շատ կարեւոր է, որ կարողանանք հաղթահարել տեղամասային արձանագրությունների կեղծումը»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրաքվեին բարձր մասնակցությունը կձախողի նաեւ ռեժիմի բազմաքվեարկության փորձերը, իսկ ժողովրդի բարձր տրամադրությունը էապես կնվազեցնի ընտրակաշառքի բաժանումը:

«Ակնհայտ է, որ ստեղծվել է աննախադեպ մի վիճակ, որում ժողովրդի մասնակցությունը եւ քվեարկությունը Սերժ Սարգսյանին կդնի այն վիճակում, ինչպիսի իրավիճակում Չիլիի բնակչությունը դրեց Պինոչետին: Իսկ ինչ կանենք, որ Սերժ Սարգսյանը, եթե սխալ որոշում ընդունի մենք դրա մասին կխոսենք դեկտեմբերի 7-ի հանրահավաքին»,- հայտարարեց նա

Նա հավելեց, որ մինչեւ այդ՝ դեկտեմբերի 3-ին պետք է ուժի ցուցադրություն անել. «Մենք իրավունք չունենք այս հաղթանակած պարտիան չհասցնել ավարտին, դրա համար մի կողմ պետք է դնել հիասթափությունը եւ հուսահատությունը եւ ջախջախենք Սարգսյանին ընտրատեղամասերում, այնուհետեւ նաեւ հրապարակներում»:

Հանրահավաքի ավարտից  հետո   «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը երթ սկսեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30