Ինչպես տեղեկացրել ենք,Շիրակի մարզի Գուսանա գյուղում իրենց տանը կից ավտոտնակի առաստաղի էլեկտրական մալուխի միջոցով երեկ կախվել էր 1984 թվականին ծնված, ՌԴ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը: Գուսանա գյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործելու պատճառն ամենայն հավանականությամբ պարտքերն են:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը, որ կոչվում է Ինքնասպանության հասցնելը, սահմանում է
- Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ