«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել: Հանրահավաքի ընթացքում Լեւոն Զուրաբյանը ասաց, որ հասարակությունը ըմբռնել է Սարգսյանի ծրագրի էությունը, հասկացել է, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, նրա մեջ որեւէ հանրօգուտ էություն չկա, եւ որ Սահմանադրության փոփոխությունը լուծում է իշխանության խնդիրները: Նա նշեց, որ իշխանության մեջ շատերը, չտեսնելով իրենց տեղը, ցուցադրաբար օգնում են Սերժ Սարգսյանին, սակայն տակից գործում են հակառակ:
«Հանրաքվեում թեկնածուների կամ կուսակցությունների միջեւ մրցակցություն չի լինելու: Հայաստանում միամիտներ չկան, լինելու է մրցակցություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ իրական ընդդիմության մեջ, ինչքան էլ Դաշնակցությունը այլ կերպ ներկայացնի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ սոցիոլոգիական հարցումներով ոչ-երի քանակը երեք անգամ ավելին է, քան այո-ներինը քանակը, ըստ նրա, սոցիոլոգիական հարցումները հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների հայտարարությունները, սոցիալական ցանցերում ոչ-ի քարոզչության հաղթարշավը, ռեալիթի շոուն ցույց են տալիս, որ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը մերժում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ ոչ է ասում Սերժ Սարգսյանին:
Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ոչ-ի քարոզարշավը ձնագնդի պես աճում է ներգրավելով երիտասարդության, ապահոված միջին խավին եւ մտավորականությանը. «Եթե մենք լինեինք դեմոկրատական նորմալ պետությունում՝ արդեն այսօրվանից կարող էինք հայտարարել, որ ոչ-ը հաղթանակած է: Բայց խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ բոլոր ընտրությունները կեղծվում են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ