Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 և Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի թվով 8 ընտանիքների հանձնել է նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Սիսակյան 3 հասցեի չորրորդ կարգի վթարային հանրակացարանային շենքում դեռ բնակվող 3 ընտանիք կվերաբնակեցվի Սիսակյան 16 շենքում, իսկ Բաղրամյան 4-րդ նրբանցք 15 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի 5 ընտանիք կվերաբնակեցվի Շինարարների 15 հասցեում գտնվող նորակառույցում: Նոր բնակարանների բանալիներ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել են, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն