Ըստ Ստեփան Դեմիրճյանի, առաջին հերթին պետք է իշխանությունը ձեւավորել Սահմանադրությամբ, Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի ընտրած ազնիվ անկաշկանդ իշխանություն
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել: Հանրահավաքի ընթացքում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ մերժում են սահմանադրական փոփոխությունները, քանի որ երկրի աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ:
«Պարզվում է այս երկրում հանցագործությունների համար կոնկրետ մեղավորներ չկան, ամեն ինչում մեղավոր է Սահմանադրությունը: Հիմա իշխանությունը, որը հասել է այս վիճակին փոխում է իշխանությունը: Սահմանադրություն ոտնահարող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե Սահմանադրություն փոխի»,- ասաց նա:
Ըստ նրա, առաջին հերթին պետք է իշխանությունը ձեւավորել Սահմանադրությամբ, Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի ընտրած ազնիվ անկաշկանդ իշխանություն:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ