«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքի ընթացքում «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը ասաց, որ նախաձեռնությունը հասել է մի շարք հարցերի լուծմանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը պայքարի հենց սկզբից քննադատության թիրախը դարձրել է Սերժ Սարգսյանին եւ հայտարարել, որ սահմանադրական փոփոխությունը իշխանության շարունակման պլան է, եւ ոչ քվեարկելը նշանակում է քվեարկել հանուն իշխանափոխության:
Արշակ Մուսախանյանը նշեց, որ գործունեությամբ հասել են այն բանի, որ իշխանությունները չկարողացան դաշտ նետել արհեստական նախաձեռնություն, որը որոշ ժամանակ Սերժ Սարգսյանի հետ կմասնակցեր արհեստական ֆոտոսեսիային: Զարգացրել են նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության կուսակցությունների հետ համագործակցության սերտ փորձը, եւ ջարդել են կեղծ գաղափարը, որ քաղաքացիական նախաձեռնությունները չպետք է համագործակցեն կուսակցությունների հետ: Նա նկատեց, որ թեեւ քաղաքացիական նախաձեռնությունները լեցուն են երիտասարդների ավյունով, սակայն փորձի պակաս ունեն: Ըստ նրա, կառուցվածքային առումով ոչ-ի շարժումը ամբողջական է՝ գործում են նաեւ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչը նշանակում է քաղաքացիները ազատ են ընտրել ոչ-ի պայքարի ձեւաչափը:
«Գնալով ավելի ենք համոզվում, որ իշխանությունները սոցիալական հենարան չունեն, նրանց վարկանիշը զրո է: Պետք է գնալ քվեարկության, պետք է դեկտեմբերի վեցը դարձնել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համաժողովրդական քվեարկության օր»,- հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ