Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի ասածը հիմք չի, նա ասում էր՝ ՀՀՇ-ն 50 տարի իշխանություն է լինելու». Աղվան Վարդանյան

Նոյեմբեր 20,2015 17:55

«Իսկ ռեալիթի շոուն, արդեն բառն էլ է ասում, որ շոու է: Նորմալ է, նոր բան է: Ես չեմ էլ նայում, բայց մեր ներկայացուցիչն այնտեղ է: Շատ հոգնեցուցիչ է դա, ինչ-որ նոր մի  ձեւ է, մեխանիզմ է՝ աշխարհում ընդունված: Հաջորդ անգամ ավելի պրոֆեսիոնալ կանեն, կարծում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսպիսի տեսակետ հայտնեց ռեալիթի շոուների մասին, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը:

Նա ասաց, որ ՀՅԴ-ի բոլոր հայտնի դեմքերն այս օրերին մարզերում քարոզչություն են անում. «Մենք շատ ակտիվ հանդիպումներ ենք ունեցել բնակչության հետ: Նախորդ շաբաթ-կիրակի 11 հանդիպում ենք ունեցել 4 մարզերում, ընդհանուր թվով 2000 մարդկանց հետ ենք հանդիպել: Ներկայացնում ենք մեր բոլոր հիմնավորումները, փաստարկները, գործընթացի նախապատմությունը, պատասխանում ենք հարցերի, հանդիպումների ժամանակ 10-15 հարցի ենք պատասխանում: Համոզված եմ, որ մարդկանց մեծամասնությունը տեսնում է մեր հիմնավորումները: Բայց երբեք ես չեմ ասի, որ ոչ մի ոչ-ի չեմ հանդիպել: Չեմ էլ կարող բաժանել, թե որքան է ոչ, որքան՝ այո-ն: Որովհետեւ ես հավատաքննիչ չեմ, իմ նպատակը չի մարդկանց տուն մտնել, թե  ով ինչպես է իր ազատ կամքը դրսեւորելու, դա ամեն մարդու անհատական գործն է: Բայց ես տեսնում եմ ընկալում, ըմբռնում, տեսնում եմ, որ մարդիկ փաստարկների առաջ շատ բաներից հրաժարվում են, որ իրենց մեջ սերմանել են: Հեռուստատեսությամբ, մամուլով ամենաակտիվ քարոզիչներից մեկը Դաշնակցությունն է: Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ սա լինի գիտակից ընտրություն, որ առավելագույն թվով մարդիկ համոզվեն, որ սա շանս է՝ երկրում արմատական փոփոխությունների»:

Նոյեմբերի 21-ին ՀՅԴ-ն գնում է Սյունիքի մարզ՝ քարոզելու, որ մարդիկ այո քվեարկեն:

Մեր դիտարկմանը՝ Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ Սյունիքի մարզում բոլորը այո են, ի՞նչ իմաստ ունի էլ ռեսուրսներ ծախսել եւ գնալ Սյունիք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանի ասածը հիմք չի: Սուրիկ Խաչատրյանը նաեւ ասել էր, որ  50 տարի Հանրապետականը իշխանություն է մնալու: Այդ նույն բանը նա ասել էր նաեւ ՀՀՇ-ի ժամանակ, ասում էր՝ ՀՀՇ-ն 50 տարի իշխանություն է լինելու, ասում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Մենք որեւէ մեկի ասածը հիմք չենք ընդունում, մենք մեր աշխատանքն ենք անում: Ես եւ Լեւոն Մկրտչյանը վաղը պիտի գնանք Սյունիք եւ Կապանում 750 տեղանոց դահլիճում հանդիպում ունենանք, հաջորդ օրը՝ Գորիսում եւ Սիսիանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30