Այսօր ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայողի՝ կախված վիճակում: Ինչպես «Interfax»-ին տեղեկացրել էին ՌԴ ոստիկանությունից,նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից հենց նոր Aravot.am-ին հայտնեցին, որ երեկ ժամը 16.30 սահմաններում Մարալիկի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է հնչել, թե Գուսանա գյուղում ինքնասպան է եղել 1984 թվականին ծնված Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը, որը պայմանագրային զինծառայող էր ՌԴ սահմանապահ զորքերում: Նա կախվել է իրենց տանը կից ավտոտնակի առաստաղի էլեկտրական մալուխով միջոցով: Թե ո՞րն է եղել ինքնասպանություն գործելու պատճառը, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Գյումրու Անի թաղամասում սուպերմարկետներից մեկի հետնամասում մեծ պարտքերի պատճառով ինքնասպանություն էր գործել Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մեկ այլ պայմանագրային զինծառայող՝ Արթուր Աֆյանը, որը նորածին երեխա ուներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ