Զինված մարդիկ հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող «Radisson Blu» հյուրանոցի վրա: Շենքից լսվել են կրակոցներ: Ականատեսների խոսքերով՝ հարձակվողները «Ալլահը մեծ է» են գոռացել: Այս տեղեկությունը հաղորդել է «BBC»-ն:
«Մեր տեղեկություններով երկու հոգի ներսում հյուրանոցի 140 բնակիչների եւ անձնակազմից 30 հոգու են պատանդ վերցրել»,- ասվում է հյուրանոցի հայտարարությունում:
Հայտնի է դարձել, որ երկու պատանդների արդեն ազատ են արձակել, քանի որ նրանք մուսուլմաններ են եղել եւ զինյալների պահանջով կարողացել են Ղուրանը կարդալ:
Ոստիկանները եւ զինվորականները շրջափակել են հյուրանոցի տարածքը եւ փակել են ճանապարհների մի մասը:
Կարդացեք նաև
«Ֆրանսպրես» գործակալությունը, հղում կատարելով Մալիի անվտանգության նախարարությանը, տեղեկացրել է նվազագույնը 3 պատանդների սպանվելու մասին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ