Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրությամբ քաղաքացիները պարտավոր են ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը, պետությունը՝ ոչ

Նոյեմբեր 20,2015 16:27

Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, մտահոգություն հայտնեց, որ Սահմանադրության նախկին 10-րդ կետն այժմ դարձել է 11-րդը. «Առաջ պետությունն ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը: Հիմա հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը»:

Տիկին Դանիելյանը նշեց, որ տեքստում պահպանվել է այն դրույթը, որով յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին. «Ուրեմն մենք պարտավոր ենք, իսկ պետությունը՝ ոչ: Պետությունը խթանում է: Հիմա ես նստած ձեզ հետո խոսում եմ, ես էլ եմ խթանում: Դա մեր ամենամեծ մտահոգությունն է»:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ չնայած նրան, որ իրենց առաջարկած մի շարք կետեր ընդունվել են եւ դա լավ է, բայց, ընդհանուր առմամբ, այս պարտավորության հարցն իրենց համար ընդունելի չէ. «Բացի այդ վերացել է 33.2 հոդվածը, որը հաստատում է անձի իրավունքն ապրելու առողջ շրջակա միջավայրում եւ ստանալ բնապահպանական տեղեկատվություն: Հենվելով այս իրավունքի վրա շատերը կարող էին դիմել դատարան եւ ասել, որ իրենց իրավունքը խախտվել է»:

Արձագանքելով շրջակա միջավայրի պաշտպանության մասին բնապահպանի դիտարկումներին՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խթանելը դա ապահովումն է եւ նախաձեռնողականությունը. «Այսինքն` այսօր համայնքները, պետությունը չեն, եթե մենք ավելի խորն ենք նայում: Պետական կառավարման մի մասը տրվել է համայնքներին եւ պարտավորությունները համայնքները կարող են ապահովել, բայց նախաձեռնողականությունն այսօր քիչ է»:

Կարինե Դանիելյանը արձագանքեց, որ այդ դեպքում կարող էր լինել խթանել եւ ապահովել, ինչին Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Խթանելը, եթե մենք խորն ենք նայում իրավական առումով, իմ կարծիքով, ավելի վատը չէ, քան ապահովելը, որովհետեւ եւ ապահովում ես, եւ նախաձեռնում ես: Խթանելը նաև իր մեջ պարունակում է ապահովել բառը: Ես խթանել բառն այդ ձեւով եմ հասկանում: Այն ինչն օրենքով տրված է պետք է ապահովվի: Հասարակությունը եւ ոչ թե անձը պետք է այնքան զարգացած լինի, որ այդ արժեքը կարողանա կիրառել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30