Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո և ոչ». երբ կիթառ են նվագում ու երգում «նույն ձայնով». 7-րդ օրվա ֆոտոպատմություն. «Արմենպրես» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2015 16:22

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում «Այո և ոչ» հեռուստանախագծի ֆոտոպատմությունները: Այն, ինչ դուրս է մնացել ուղիղ եթերից, սակայն ֆիքսել է «Արմենպրես»-ի լուսանկարչի օբյեկտիվը, հետաքրքիր ու հիշարժան է. քարոզարշավի յոթերորդ օրը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները եղել են Խնձորուտում, բնակիչների հետ հանդիպումներից զատ հյուրընկալվել նաև Օհանյանների հարկի ներքո, այցելել են Մալիշկա, հանդիպել Վայոց ձորի մարզի մտավորականների հետ ու երեկոյան աշխատանքային խմբի անդամների հետ կիթառ նվագել ու երգել «մեկ ձայնով»:  «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Գևորգ Պերկուպերկյանը նաև նշում է, որ բնակչության մոտ սկսվում է նկատվել ակտիվություն: Մեծանում է իրազեկությունն, ու քաղաքացին սկսում է պատկերացնել, թե հանուն ինչի է դեկտեմբերի 6-ին գնալու քվեարկության: Բացի դրանից, մարդկանց մոտ ուղիղ եթերի շնորհիվ մեծանում է վստահությունը` իրենց ձայնը լսելի դարձնելու առումով:

Հեռուստանախագիծը մեկնարկել է նոյեմբերի 13-ին: Քարոզաքրշավի շրջանակներում Ռեալիթի շոուի մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներն այս ընթացքում եղել են Սյունիքի և Արագածոտնի մարզերի տարբեր բնակավայրերում, հանդիպում ունեցել բնակիչների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումները:

Հեռուստանախագծի մասնակիցները բաժանված են 2 խմբի: Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկված են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաև «ոչ»-ի կողմնակիցներ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:

Հարավային ճակատի մասնակիցներն են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, «ոչ»-ի կողմնակիցներ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Bagratyan_Arshakyan-2 Bagratyan_Arshakyan Bagratyan_7 Bagratyan_6 Bagratyan_5 Bagratyan_4 Bagratyan_3 Bagratyan_2 Bagratyan_1 Bagratyan_Ayvazyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30