Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. Քարոզարշավին ամենալավ «ոչ»-ն այն հայրիկն ասաց նախագահականի դիմաց (տեսանյութ)

Նոյեմբեր 20,2015 16:02

«Կառավարման համակարգի փոփոխությունը՝ խորհրդարանական համակարգն, ըստ մեզ, լավագույնս կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավարության հետագա զարգացումը կստեղծի կառավարման արդյունավետ համակարգ եւ, ի վերջո, իրավունքի գերակայություն ու անկախ դատական իշխանություն»,-այս մասին, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:

Պարոն Դավթյանը կարծում է, որ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար կառավարման խորհրդարանական համակարգը կստեղծի բոլոր անհրաժեշտ եւ բավարար նախադրյալները:

Իսկ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ իշխող կուսակցությունն, այդ թվում՝ նաեւ Հանրապետական կուսակցությունը երկրի հիմնական խնդիրները կապում են կառավարման համակարգի հետ. «Դա բնավ էլ այդպես չի: Կարճ, ամենակարճ տարբերակը մի քանի օր առաջ այն հայրիկը նախագահականի առջեւ հստակ տվեց ամեն ինչ: Ամենալավ «ոչ»-ն այս քարոզարշավի, տեսահոլովակը դրանից լավը չկա: Ինչքան, որ հավանել են այդ տեսահոլովակը, դա ամեն ինչ ասում է»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրությունը կփոխվի եւ դատարանները կգործեն, Արամ Հարությունյանն ասաց. «Իշխող կուսակցությունը փաստորեն ասում է, որ դատարաններն անկախ չեն: Համոզված եմ, որ հիմա դատավորները հաստատ ընդդիմությունից կախված չեն, իշխանություններից են կախված: Ըստ էության նախագահն ինքն իրեն հակասեց, որովհետեւ, եթե կախված են, ապա կախված են նախագահից կամ գործադիրից: Այդ դեպքում ի՞նչ է խանգարում, այսինքն նախագա՞հը չի ուզում, որ արդար որոշումներ ընդունվի: Այսինքն` իրենք իրենց հակասում են»:

Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե բոլորը հասկանում են, որ կառավարման համակարգը ոչ մի կապ չունի. «Ի՞նչ կապ ունի կառավարման համակարգը երկրի վիճակի հետ: Հակառակն՝ իշխանությունը լրիվ ձեր ձեռքում է, վերցրեք ինչ ուզում եք արեք: Ո՞վ է ձեզ խանգարում: Ո՞վ է խանգարում, որ տնտեսությունը զարգանա, ո՞վ է խանգարում, որ դատարանները լինեն նորմալ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30