Շիրակի մարզի գյուղերից մեկում Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայող է կախված հայտնաբերվել: Այս տեղեկությունը «Interfax»-ին հայտնել են Ռուսաստանի ոստիկանությունից:
Նախնական տվյալներով՝ կախվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Կայքը հիշեցրել է, որ նմանատիպ մի դեպք էլ Գյումրիում էր տեղի ունեցել այս տարվա մարտին: Այն ժամանակ էլ կախված էին հայտնաբերել նույն ծառայության զինծառայող Արթուր Աֆյանին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ