Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Երրորդ նախագահը փախչում ու մտնում է կողքի սենյակ»

Նոյեմբեր 20,2015 15:09

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նամակ էր հանձնել ԿԸՀ քարտուղարությանը, որով հանձնաժողովին հորդորում է հրաժարվել «կոպտագույն խախտումներով ասպարեզ իջեցված սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու հանձնարարականից»:

Aravot.am-ը պարոն Հայրիկյանից հետաքրքրվեց` ի՞նչ պատասխան են ստացել: Նա հայտնեց. «ԿԸՀ-ն պիտի մերժեր, մենք դա գիտեինք սկզբից: Բայց ԿԸՀ յոթ անդամները ՀՀ քաղաքացիներ են, և երկու օր առաջ կայացած զրույցում մենք դիմում էինք քաղաքացիներին՝ չդառնալ հանցագործության մասնակից: Այս հանրաքվեն հակասահմանադրական միջոցառում է:

Իհարկե, վաղը մենք բոլորս կկանգնենք ու կասենք՝ ոչ: Բայց այս փուլում մենք մի գերխնդիր ունենք. քանի որ ակնհայտ է` սա հակասահմանադրական գործընթաց է, ապօրինի հանրաքվե, ուստի նոյեմբերի 27-ին հանրահավաք ենք անում, բոլոր դաշինքներին հրավիրում ենք՝ ասելով, որ սա ապօրինի հանրաքվե է, քանի դեռ չի քննարկվել այլընտրանքային նախագիծը: Այնինչ երրորդ նախագահը փախչում ու մտնում է կողքի սենյակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30