Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կավելացնի «Արեւելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը

Նոյեմբեր 20,2015 15:05

Եվրոպական միությունը կավելացնի «Արեւելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակությանը տրվող ֆինանսավորման ծավալը: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս հայտարարությունն արել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Մենք արդեն որոշել ենք ավելացնել քաղաքացիական հասարակությանը տրվող ֆինանսավորման ծավալը (այժմ այն կազմում է 150 միլիոն եվրո, իսկ անցած ժամանակահատվածում՝ 90 միլիոն եվրո էր)»,-  այսօր Կիեւում ընթացող «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում ասել է Հանը:

Յոհաննես Հանը նաեւ շեշտել է, որ «Արեւելյան գործընկերության» երկրների ավելի քան 200 կազմակերպություններ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը եւ դրա Ազգային պլատֆորմները Մոլդովայում, Վրաստանում ու Հայաստանում,  օգտվել են այդ ֆինանսավորումից. «Մենք ուսումնասիրում ենք Ուկրաինայի ազգային պլատֆորմին տրվող օգնության ծավալի ավելացման հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մաս են կազմում Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30