Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկը մրցակից չունի. հանրաքվեի օրը գյուղապետերից շատերը խառն են լինելու իրենց վերընտրվելու գործերով

Նոյեմբեր 20,2015 14:50

Դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Շիրակի մարզի մի քանի համայնքներում՝ Շիրակում, Բասենում, Գառնառիճում, Գեղանիստում, Նահապետավանում, Վահրամաբերդում, Տուֆաշենում ու Պեմզաշենում համայնքապետի ընտրություններ են, իսկ Անուշավանում, Արեւիկում, Նահապետավանում՝ ավագանու ընտրություններ:

«Այո»-ի քարոզարշավին լծված գյուղապետերից մի քանիսի համար այդ օրը կրկնակի լարված է լինելու, քանի որ վերջիններս ձայներ են ապահովելու թե՛ իրենց համար, թե՛ «Այո»-ի:

Ինչպես մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, թեժ մրցակցություն կա Բասենում, Գեղանիստում, Նահապետավանում, Շիրակում:

Թվարկված գյուղերում հետաքրքիր մրցակցային պատկեր է ստացվել. մրցակցում են ՀՀԿ-ականներ ու անկուսակցականները, Հայաստանի մյուս կուսակցություններից ոչ մի թեկնածու չկա, մրցակցում են հիմնականում գործող գյուղապետերը ու գյուղի գործազուրկները:

Օրինակ՝ Բասենում գործող գյուղապետի՝ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանի մրցակիցը անկուսակցական Սեւակ Սաֆարյանն է: Գեղանիստում 4 թեկնածուներ են. անկուսակցական գյուղապետ Աղասի Ղազարյանի դեմ դուրս են եկել ՀՀԿ-ական Զորիկ Ասլանյանն ու անկուսակցականներ Սեյրան Գալստյանն ու Արմեն Նիկողոսյանը: Նահապետավանում 3 թեկնածուներ են՝ գործող գյուղապետ ՀՀԿ-ական Գոռ Պետրոսյանն ու անկուսակցականներ Թորոս Թորոսյանն ու Լեռնիկ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, գյուղի մշակույթի տան աշխատակից է: Շիրակում մրցակցում են գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանը ու անկուսակցական Ժորա Քոչարյանը:

Մյուս գյուղերում գործող գյուղապետերի հետ իրենց թեկնածությունն են առաջադրել այսպես ասած դրածո թեկնածուներ, օրինակ՝ Ամասիայի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գառնառիճում «մրցում են» գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վանիկ Մանուկյանն ու անկուսակցական Մանվել Ղազարյանը՝ գյուղի դպրոցի զինղեկը: Տուֆաշենում նույն պատկերն է, «մրցակցում են» գործող գյուղապետ՝ ՀՀԿ-ական Արտակ Եգորյանն ու անկուսակցական Նելսոն Մկրտչյանը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նույնպես դրածո է: Վահրամաբերդում «մրցում են» գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Աղվան Մարտիրոսյանն ու անկուսակցական, գյուղապետարանի աշխատակից Սեդրակ Գեւորգյանը:

Ananik_Voskanyan

Պաշտոնը կորցնելու որեւէ վտանգ չի սպառնում նաեւ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշենի գյուղապետ, անկուսակցական, նույն տարածքի ԵԿՄ կառույցի պատասխանատու Անանիկ Ոսկանյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին: Մեզ տեղեկացնում են, որ նրա հետ «մրցակցում է» անկուսակցական Արտեմ Վրեժի Խլղաթյանը, որը մեր աղբյուրների բնութագրելով, «նրա դրած տղաներից է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30