Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՀՀԿ-ն թող նեղություն չքաշի, մարդիկ իրենց նախագահին կկարողանան ընտրել»

Նոյեմբեր 20,2015 14:45

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահեցնում է, որ նոր Սահմանադրության ընդունման պարագայում կիսվելու է ժողովրդավարությունը: Մամուլի ազգային ակումբում նա մի շարք մտահոգություններ հայտնեց. «Քաղաքացին այսօր հինգ տարվա ընթացքում երկու անգամ է մասնակցում համապետական ընտրություններին, այս Սահմանադրության ընդունումից հետո պետք է մասնակցի մեկ անգամ: Կիսվում է ժողովրդավարությունը երկու անգամ»:

Paruyr_Hayrikyan

«Այո» ասողների այն հակափաստարկին, թե նախագահական համակարգում որոշումների կայացումը մեկ անձի ձեռքում է, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Եթե նման բան ասողն ազնիվ մարդ է, ուրեմն մոլորված է, եթե չգիտենք՝ ազնիվ է, թե՝ ոչ, ուրեմն սրիկա է»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը եղել ու մնում է խորհրդարանական համակարգի կողմնակից, բայց դա դեռ չի նշանակում, որ «այո» է ասելու. «Ինչպես նախագահական համակարգը վարկաբեկվեց 1995-ին ընդունված սահմանադրության միջոցով, այնպես էլ այսօր խորհրդարանական համակարգն է վարկաբեկվում այս սահմանադրության միջոցով»:

Պարոն Սաֆարյանը վստահեցնում է, որ առաջարկվող տարբերակում հակասահմանադրագիտական նոնսենսներ կան. «Գրել են` ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն մեծամասնության ձևավորումը: Ընտրական օրենսգիրքն ո՞վ է՝ իշխանության աղբյուր չէ, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որը միայն կարող է երաշխավորել: Ինչո՞ւ են ընտրական օրենսգիրքը դարձրել իշխանության աղբյուր»:

Պարոն Սաֆարյանի համար «այո»-ի քարոզչությունից իր համար միակ հասկանալի բանը «այո»-ի երգի այն հատվածն է, որտեղ ասվում է «քվեարկեք ադաթին, բանակին…»:

Դառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե նոր սահմանադրությամբ ժողովրդին ազատում են նախագահ ընտրելու գլխացավանքից, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ժողովրդին ազատել է պետք բարձր կոմունալ վճարներից, այդպիսի մեծ նեղություն թող ՀՀԿ-ն չքաշի, մարդիկ իրենց նախագահին կկարողանան ընտրել»:

Vahe_Mosinyan

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը նկատեց, որ երկրում գոյություն ունեցող խնդիրների միակ պատճառը սահմանադրությունը չէ ու հայտարարեց. «Սահմանադրությանը դարձնել քավության նոխազ և տեսնել բոլոր խնդիրների ու արատավոր երևույթների աղբյուր, պարզապես աբսուրդ է»:

Susanna_Muradyan

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը իր զարմանքը չթաքցրեց. «Զարմանում եմ՝ ինչքան ցածր պրոֆեսիոնալիզմ պիտի ունենալ, որ նման լավատեսական տոներով ներկայացնել այս սահմանադրական նախագիծը: Խնդրել ենք, եթե ուզում եք, որ նախադեպ լինի ու ժողովուրդը հավատա ընտրության արդյունավետությանը, փակցրեք մասնակցության վերաբերյալ ցուցակները, բայց ոչ մի դեպքում չհամաձայնեցին: Փաստորեն, ասում են` թողեք այս անգամ էլ կեղծենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30