Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության առումով Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է. «Business Insider»

Նոյեմբեր 20,2015 14:14

Ահաբեկչության մակարդակը 2014 թվականին ամբողջ աշխարհում աճել է 80%-ով ինչը երբեւիցե գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին, ըստ «Business Insider»-ի, ասվում է «Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտ»-ի «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս- 2015» զեկույցում:

Հեղինակներն ընդգծել են, որ 2014 թվականին բռնությունների աճի պատճառով 32.658 մարդ է մահացել, իսկ 2013-ին՝ 18.111: Ահաբեկչությունների աճի մեղավորներն են «Իսլամական պետություն» եւ «Բոկո Հարամ» խմբավորումները: Այս երկու խմբավորումները միասին պատասխանատու են 2014 թվականին իրականացված ահաբեկչությունների 51%-ի համար:

Նշված է, որ 2014 թվականին ահաբեկչությունների արդյունքում մահացությունների ամենամեծ թվերը գրանցվել են Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում եւ Սիրիայում: Այս երկրների է բաժին ընկել ընդհանուր զոհերի 78%-ը:

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս-2015»-ում անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանին: Ըստ այդմ՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է եւ զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:

Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը եւ Թուրքիան զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ, 71-րդ, 39-րդ եւ 27-րդ հորիզոնականները: Իսկ Ռուսաստանն այս տարի 23-րդ հորիզոնականում է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30