Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզյան դեպքերի արդյունքում կարող է նոր միություն կազմավորվել» «Ա1+»

Նոյեմբեր 20,2015 13:44

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարևելյան տարածաշրջանում և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում էր։

«Ռուսաստանի ռազմական օպերացիան Սիրիայում իսկապես աննախադեպ է՝ տեխնիկական առումով։ Վերջին անգամ նման մասշտաբի գործողություններ այդ երկրի կողմից 70-ականներին էին իրականացվել»,-իր խոսքում նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Ասում է՝ մինչև վերջին պահը Ռուսաստանի գործընկերները և ընդդիմադիրները տարածաշրջանում կամ արևմուտքում չէին հավատում, որ այդ երկիրը կարող է իրագործել նման մասշտաբի օպերացիա։ «Տպավորություն էր, որ Ռուսաստանը փորձում էր մի իրավիճակ ստեղծել, որ ցույց տար՝ մենք էլ կարող ենք անել, ինչպես Ամերիկան՝ Իրաքում։ Այսինքն, նույն ձևերով, մասշտաբներով, միգուցե՝ մի փոքր մեր ձևով»։

Ըստ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանի՝ այժմ շատ ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է կատարվում Սիրիայի շուրջ, ոչ թե հենց բուն Սիրիայում։ «Մոտ 40 պետություն ֆինանսավորում է Իսլամական պետությանը, և բոլորը մեղադրում են իրար՝ այդ ֆինանսավորման մեջ։ Ինչ վերաբերում է օրերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, մենք տեսանք, որ ոչ ոք չպաշտպանեց Ֆրանսիային, և նա ստիպված դիմեց Ռուսաստանին»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30