Իջեւան քաղաքում, բարեկամի տանը բնակվող, 6 անչափահաս տղաների հայր Դավիթ Սահակյանը մեզ ասաց. «Ուշադիր հետեւում եմ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկումներին: Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Առավոտին» ասել է, որ իր 500 հազար դրամ աշխատավարձը ծիծաղելի գումար է:
Վարդան Այվազյան, ձեր ասածի տրամաբանությունից ելնելով՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից սահմանված 59 հազար դրամ ընտանեկան նպաստը 8 հոգանոց ընտանիքի հանդեպ ծաղր է:
Ուստի առաջարկում եմ ձեր կողմից ծիծաղելի որակված 500 հազար դրամ գումարը փոխանցել իմ 6 տղաներին՝ հայոց բանակի ապագա զինվորներին՝ առաջիկա ամիսների իրենց ծախսերը հոգալու համար, մանավանդ, որ առաջիկայում ամանոր է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ