«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր պատմեց, որ «Նոր Հայաստան» ճակատի անդամների նկատմամբ մարզերում լուրջ ճնշումներ են իրականացվում, իրենց խոչընդոտում են քարոզարշավ անցկացնել:
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում ասուլիսի ժամանակ պարոն Ավետիսյանն ասաց, որ իր, Ժիրայր Սեֆիլյանի ու եւս մի քանի այլ անդամների նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում իրենց դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում ու հենց այս փուլում քննչական մարմինը որոշում է ընդունել նրանց տեղաշարժը հանրապետությունում սահմանափակել:
Նրա պատմելով, ճնշումներ կան նաեւ Վարդենիսում «Նոր Հայաստան» ճակատի գրասենյակի ղեկավարի նկատմամբ: Նրան հրահանգել են ազատել իր վարձակալած բնակարանն ու «Նոր Հայաստանի» գրասենյակը:
«Ոչ մի բան չի փոխվել, նոր Սահմանադրության ընդունմամբ սաստկանալու է հալածանքը այլ մտածողություն, այլ հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ: Վարչախմբի հետ չհամաձայնողները ենթարկվելու են ստալինյան բնույթի ճնշումների: Գնում ենք պետության ճամբարականացում, եթե մեր քաղաքացիներն ուզում են ունենալ պետականություն, արժանապատիվ ապագա, պետք է ընտրություն կատարեն ճամբարի վերածվելու ու արժանապատիվ ապագա ու պետականություն ունենալու միջեւ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ