Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Հայկական վիրտուալ տիրույթ են մտել ռուսական չարտոնված բուհեր»

Նոյեմբեր 20,2015 13:06

 

Կրթության եւ գիտության նախարարության մշակած «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի»  նախագիծն ի թիվս ոլորտի այլ բարեփոխումների, ներառում է հեռավար կրթությանն առնչվող ծրագրեր: Նախագծում մասնավորապես նշվում է, որ նախատեսվում է ընդլայնել հեռավար կրթության հնարավորությունները: Aravot.am-ը կրթական գերատեսչության ղեկավարից հետաքրքրվեց, թե զարգացման ինչ հնարավորություններ ունի հեռավար կրթության համակարգը:

«Հեռավար ուսուցումը զարգանում է բավականին հետաքրքիր ուղղություններով: Հանրակրթության բնագավառում, օրինակ, կա էլեկտրոնային դպրոց ստեղծելու գաղափար, այսինքն` կունենանք բոլոր առարկաների բոլոր դասերը՝ բոլոր դասարաններում: Այդ ուղղությամբ արդեն տարվում են աշխատանքներ: Իսկ բարձրագույն կրթության ոլորտում նոր ծրագրեր են ներդրվել: Գիտությունների ազգային ակադեմիայի կրթական կենտրոնի կողմից իրականացվում են հեռավար ուսուցման ծրագրեր: ԵՊՀ-ում էլ լրացուցիչ կրթության հետաքրքրիր ծրագիր է մեկնարկել»,-ասաց Արմեն Աշոտյանը: Նա հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հեռավար կրթության տեխնոլոգիաներն այնուամենայնիվ չեն կարող փոխարինել ավանդական կրթական մեթոդաբանությանը. «Կրթության որակի ապահովման մեխանիզմները հեռավար կրթության պարագայում վերջնական չեն: Հայաստան են մուտք գործում ռուսական մասնավոր համալսարաններ, որոնք մեր երկրում հեռավար կրթություն իրականացնելու համար արտոնված չեն: Ձեռքը բռնել չես կարող, որովհետեւ համակարգչով է շփումը, բայց Հայաստանում տարածվող գովազդը իրականությանը չի համապատասխանում: Այդ բուհերի առկայությունը Հայաստանում թույլատրված չէ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ «վիրտուալ համալսարանները» Ռուսաստանում գուցե լիցենզավորված են, բայց մեր երկրում հեռավար կրթություն իրականացնելու համար արտոնություն չեն ստացել եւ դրանց տված դիպլոմը ոչինչ է: Նախարարը խորհուրդ տվեց օգտվել միջազգային հեղինակավոր բուհերի հեռավար ուսուցման ծրագրերից:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30