Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրաբեր»-ը միակ ակադեմիական հանդեսն է, որն արձագանքել է արցախյան համազգային շարժման եւ ազատամարտի իրողություններին

Նոյեմբեր 20,2015 13:04
gaa

Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ-ում հանդիսավորությամբ նշվեց «Լրաբեր» հասակական գիտությունների հանդեսի 75-ամյա հոբելյանը: «Սա մեր ամենահին պարբերականն է, որն անցել է մեծ ճանապարհ: Այն ստեղծման օրվանից նվիրված է եղել հայագիտության տարբեր ոլորտների լուսաբանմանը: «Լրաբերը» միշտ բարձր մակարդակի վրա է եղել եւ ընդունված գիտական հանրության կողմից»,- իր շնորհավորական ելույթում մասնավորապես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա հանդեսի աշխատակիցներին շնորհեց ՀՀ ԳԱԱ վաստակագրեր, գովեստագրեր եւ պատվոգրեր: ՀՀ ԳԱԱ վաստակագիր շնորհվեց Գայանե Հարությունյանին, գովեստագիր` Մելանյա Միքայելյանին, պատվոգրեր` Արմինե Պետրոսյանին եւ Սեդա Թուփերյանին: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հանդեսի գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը ներկայացված է պետական պարգեւի:

«Լրաբեր» հասարակական գիտությունների հանդեսի հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպչական կազմակերպությունների, ՀՀ պաշտպանության նախարարության, ԵՊՀ-ի, հայագիտության եւ հասարակական գիտությունների հանդեսների ներկայացուցիչներ:

Բազմալեզու «Լրաբեր»-ը հիմնվել է 1940թ-ին որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի (Արմֆան) պարբերական` «Տեղեկագիր» անվամբ: Այս անունը պարբերականը շարունակել է կրել նաեւ ՀՀ ԳԱԱ ստեղծումից ի վեր` 1943-1966թթ.: 1966թ-ից պարբերականը վերանվանվել է «Լրաբեր»:

«Լրաբեր»-ը տարբեր ժամանակներում խմբագրել են ՀՀ ԳԱԱ ականավոր գիտնականներ`այդ թվում Հովսեփ Օրբելին, Աբգար Հովհաննիսյանը: Ներկայումս հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը:
«Լրաբեր»-ը միակ ակադեմիական հանդեսն է, որն արձագանքել է արցախյան համազգային շարժման եւ ազատամարտի իրողություններին: Հանդեսի էջերում տպագրվել են Արցախի պատմության, տնտեսության էթնոմշակութային ինքնության մշակույթի եւ արվեստի հիմնահարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ:

Ներկայումս «Լրաբեր» հանդեսի բաժիններն են «Փիլիսոփայություն եւ իրավունք», «Պատմություն եւ քաղաքագիտություն», «Լեզվաբանություն եւ գրականագիտություն», «Մշակույթ եւ արվեստագիտություն», «Տնտեսագիտություն» եւ այլն:

«Լրաբեր»-ը 2000թ-ից լույս է տեսնում տարին երեք անգամ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30