Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Կարող եմ ապացուցել, որ «ոչ»-ը շատ ավելի է». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 20,2015 12:39

Արդեն մեկ շաբաթ է, որ «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզիչները, որպես ռեալիթի շոուի մասնակիցներ, ճանապարհորդում են Հայաստանի հյուսիսով ու հարավով եւ ուղիղ եթերում, օրական 10-12 ժամ, իրականացնում իրենց քարոզչությունը: «Կշահի նա, ով լավ կիրականացնի իր քարոզարշավը»,- համոզված է հեռուստատեսային նախագծի հեղինակ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

  -Իսկ ի՞նչ կասեք այն դժգոհությունների մասին, թե սցենարն այնպես է ստեղծվել, որ ավելի շատ «այո»-ն քարոզվի, քան «ոչ»-ը, նաեւ ասվում է, թե գյուղապետերը կազմում են «այո»-ի քարոզողների ցուցակներ, իսկ ՀՀԿ երիտթեւի անդամները ամենից շատ են երեւում եթերում: 

-Մասնակիցները ինձ եւս բողոքեցին, թե գյուղապետերն են ցուցակներ կազմում ու մարդկանց բերում: Բայց ի սկզբանե պարզ էր, որ ռեսուրսը օգտագործվելու է, եւ դա բնական է, նորմալ: Ես նախագծի սկզբում երկու կողմերին ասել եմ՝ բերեք ձեր կողմնակիցներին: Մենք մարդկանց մասնակցությունն ակտիվացնելու համար եթերում նաեւ անոնս ներկայացրինք:

Ինչ վերաբերում է շատ ու քիչ երեւալուն, կարող եմ ապացուցել, որ «ոչ»-ը շատ ավելի է: Մենք հետեւում ենք եթերին, ամբողջը մոնիտորինգի տակ է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30