«ՉԻ» զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀ քաղաքացու հետ զրույցի ժամանակ անկեղծացավ ու խոստովանեց, որ Հայաստանի դատական համակարգը չի գործում։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք երկրի առաջին դեմքի նման խոստովանությունը։
– Գիտեք, հաճախ նախագահների ասածներր կամայական մեկնաբանության են ենթարկվում։ Ես կարդացել եմ, տեղյակ եմ։ Այսի՞նքն, Սերժ Սարգսյանը այնքան անփորձ գործիչ է, որ ուրիշ բան է ասե՞լ։ Նա ընդամենը ասել է, որ «այո, դուք ճիշտ եք ասում, մեր դատական համակարգը անկատար է, պետք է կատարելագործվի։
– Իսկ տեղյա՞կ եք, թե սահմանադրական փոփոխություններով ինչ դրույթներ են փոխվել, որպեսզի դատական համակարգում տեղ գտած թերությունները վերանան, եւ այդ ոլորտը դառնա գործող ոլորտ։
Կարդացեք նաև
– Դա երկար զրույցի բան է, փոփոխությունների մեջ ամեն ինչ գրված է։ Այսինքն` դատական համակարգը պետք է անկախ լինի։ Էսօր դատավոր նշանակում է նախագահը, ազատում է նախագահը։ Այդ ժամանակ էդ համակարգը ավելի է դեմոկրատացվում, եւ պատահական մարդին չեն խցկվում այդտեղ։ Սա է:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում