Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Մենք պատերազմական վիճակում ենք եւ չենք կարող չունենալ գլխավոր հրամանատար». «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 20,2015 12:17

«ՉԻ» զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

– Դուք այն մարդկանցից եք, ովքեր մի քանի անգամ առիթ են ունեցել հայտարարելու, որ սահմանադրական փոփոխություններն արվում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդրի համատեքստում օրինակ ազատագրված տարածքների հանձնման պատասխանատվությունը կոլեկտիվ բնույթ կրի։ Այդ տեսակետը քիչ է շրջանառվում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։

– Ես մի քիչ այլ կերպ եմ ասել։ Ես նախ ասել եմ, որ սահմանադրական փոփոխությունները մի քանի խնդիրներ են լուծում իշխող խմբի համար։

Առաջինը, որ կուսակցական համակարգ է ձեւավորվում, որը լինելու է Սերժ Սարգսյանի ձեռքին եւ որպես դրա հղում՝ ցույց եմ տվել ՀՀԿ անցյալ տարվա նիստից հետո Էդուարդ Շարմազանովի խոսքերը, ով ասել էր՝ լինելու է այսպես։

Մյուս պատճառներից մեկը (իմ կարծիքով՝ բավականին հավանական է), որ դա թույլ է տալիս Ղարաբաղի հարցում գնալ զիջումների՝ առանց որեւէ անձնական պատասխանատվություն ստանձնելու։

Եվ նաեւ շատ կարեւոր է, երբ այսպես կոչված ոչ պատերազմական վիճակում մենք գլխավոր հրամանատար չենք ունենում։ Բայց անհասկանալի է, իսկ մենք ոչ պատերազմական վիճակում եղե՞լ ենք։ 1994 թվականից՝ հատկապես վերջին մի քանի տարին, մենք պերմանենտ պատերազմական վիճակում ենք։ Պատերազմական վիճակում գտնվելիս չունենալ հրամանատար, եւ սպասել թղթի վրա պաշտոնական պատերազմ հայտարարելուն՝ լուրջ չէ։ Մենք պատերազմական վիճակում ենք եւ չենք կարող չունենալ գլխավոր հրամանատար, որը նույնպես բանակի համար որեւէ անձի պատասխանատվությանը հանվում է։ Ինչ-որ կոլեկտիվ պատասխանատվությամբ պատերազմական վիճակում բանակ է կառավարվելու։

Սա էլ տարբերակներից մեկն էր։ Մի քանի տարբերակ կարող էին միասին լինել սահմանադրական փոփոխությունների պատճառ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30