Տնտեսական անմխիթար վիճակի և քաղաքական հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։
– Կառավարման նոր մոդելի անցման դեպքում ոչ մի դրական, էական քայլ չի լինելու տնտեսության մեջ։
– Ի՞նչ պետք է լինի, մրցակցությունը, ազատությո՞ւնն են ավելանալու, միջին բիզնեսն անմիջապես ուշադրությա՞ն են արժանացնելու, տնտեսության մեջ օլիգարխիա՞ն է վերանալու, հավասար պայմաննե՞ր են ստեղծվելու։ Ամենևին ոչ։ Թե՞ ուժային կառույցները ընդդիմադիրներին և իշխանության ներկայացուցիչներին հավասար հարթության մեջ են դիտարկելու։ Ընդդիմադիրները երկրի թշնամիներն են, իշխանության ներկայացուցիչները՝ փրկիչները։ Այս գաղափարն է աշխատում, որը քանդում է ողջ երկիրը։ Այնինչ իշխանությունն ու ընդդիմությունը նույն «դիրքերում» են, մեկմեկու փոխարինող են։ Որքան պինդ լինի ընդդիմությունը, նույնքան ամուր է իշխանությունը։ Պատահական չէ, որ բոլոր զարգացած երկրները ցանկանում են ունենալ ուժեղ ընդդիմություն, որին նաև ֆինանսական հնարավորություններ են տալիս, ոչ թե զրկում անգամ փոքր ֆինանսական միջոցներից ընդդիմությանը վերացնելու նպատակով։ Սա Խորհրդային Միության և բոլոր ավտորիտար համակարգերի մոդելն է։
– Փաստորեն, ինչպիսի իշխանություն ունենք, նույնպիսի ընդդիմություն՝ թույլ, անառողջ, մասնատված։
Կարդացեք նաև
– Իհարկե, որովհետև մրցակցություն չկա։ Ընդդիմությունը կարող է լինել ուժեղ, երբ նրան հնարավորություններ են տրված։ Իր գործունեությունը ծավալելու համար ընդդիմությունը ֆինանսական միջոցների կարիք ունի։ Կա՞ այսօր հասարակություն, որը պատրաստ է վճարելու ընդդիմության գաղափարներին, չկա։ Կա՞ն մարդիկ, որոնք ընդդիմադիր գաղափարներով հանդես կգան և համոզված կլինեն, որ չեն հետապնդվի։ Արտաքին հետապնդում չկա, բայց ներքին՝ կա։
Այսօր նրանց համար, ովքեր կփորձեն սահմանադրությանը «ոչ» ասել, աշխատանքից ազատվելու խնդիր է առաջանում։ Ընտրությունների ժամանակ գոհունակությամբ են փորձում ներկայացնել ձայների առավելությունը, սակայն որքան ձայների մեծամասնություն կա, երկրի համար այնքան վտանգավոր է, որովհետև նշանակում է ընտրություն չկա։ Ընտրություն նշանակում է բազմակարծություն, որը մեզանում ընդունված չէ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում