Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքով ապրող Հայաստանում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2015 11:55

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանի պետական պարտքը, ինչի արդյունքում տարեցտարի ավելանամ են նաեւ դրանց սպասարկման վրա ծախսվող միջոցները։

Այսպես՝ ընթացիկ՝ 2015 թվականին Հայաստանի պետբյուջեից պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է 76 միլիարդ 322 միլիոն դրամ կամ ավելի քան 158 միլիոն դոլար։ Եկող՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է ծախսել մոտ 100 միլիարդ դրամ։

Սակայն այս ցուցանիշը նախնական է, քանի որ ամեն ամիս պետական պարտքի թիվը շարունակում է աճել, ուստի առավել հավանական է, որ եկող տարի պետական պարտքի սպասարկման համար ծրագրվածից ավելի շատ գումար կծախսվի։ 2015-ի դեպքում հենց այդպես էլ տեղի ունեցավ, ի սկզբանե պետական պարտքի սպասարկման համար նախատեսվել էր 73 միլիարդ դրամ, սակայն հետագայում այդ թիվն աճել էր։

Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ պետական պարտքի համար նախատեսված միջոցներից ավելի քան 70 միլիարդն արդեն իսկ ծախսվել է։

Ինչպես հայտնի է՝ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կգերազանցի 5 միլիարդ դոլարը։ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ կազմել է 4 միլիարդ 827 միլիոն դոլար։ Սակայն այս գումարի մեջ ներառված չեն հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին ՀՀ կառավարության կողմից հաստատված վարկային ծրագրերով ներգրավելիք պարտքերը, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 մլն դոլար։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30