Ամենաէական հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է երեք բառով՝ «Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում» ասել է նա, երբ Աշոտ Գազազյանը հարցրել է. «Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա։ Որտե՞ղ է խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայո՞ւմ, Վաշինգտոնո՞ւմ»։
Սա չի նշանակում, որ ՀՀ երկրորդ նախագահը, որ տասը տարի բանակցել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող նախագահների ու ՄԽ համանախագահների հետ, դեմ է Մոսկվայի կամ Վաշինգտոնի մասնակցությանը, բայց նշանակում է, որ կողմ է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադառնալուն։
Ով էլ սա ասեր՝ Իլհամ Ալիևից բացի, զարմանալի չէր լինի, զարմանալի է, երբ ասում է մարդը, ով Ստեփանակերտին գործնականում հեռացրեց բանակցություններից՝ համարելով, որ ինքը լավագույնս կարող է իր հայրենիքը ներկայացնել ու պաշտպանել։
Գուցե Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ դեռ չէր ընկալում՝ ի՞նչ է նշանակում լինել ՀՀ նախագահ։ Միակ նորությունը DW-ին տված հարցազրույցում այս երեք, փաստացի մեկ բառն է, մնացածը հայտնի ու հասկանալի է։
Կարդացեք նաև
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ– Ի՞նչ գնահատական կտար ինքն իրեն Ռոբերտ Քոչարյանը, եթե նայեր կողքից։ Հաստատ մտածելու էր՝ ո՞վ է հնարել հայելիները, և ինչո՞ւ է հանդուրժել, որ իրեն խաբեն։ Կամ էլ ի՞նչ անել, որ կողքից երևա միայն կողքը և ուրիշ ոչինչ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում