Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միշտ, ուշացումով հասկացան, որ ԵԽԽՎ կողմից զեկույցի ընդունումը կարող է շատ վտանգավոր քաղաքական հետեւանքներ ունենալ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2015 11:24

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մասնակցել է փակ քննարկման՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների եւ գլխավորապես ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված եւ արդեն իսկ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված Ռ. Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի կապակցությամբ։

«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խայտառակ անվանմամբ եւ էլ ավելի խայտառակ բովանդակությամբ այդ զեկույցի պատրաստման հարցը, ինչպես հայտնի է, դեռեւս անցած տարվա ապրիլից դարձավ համապատասխան հանձնաժողովի քննարկման առարկա։

Հաջորդող ողջ ժամանակահատվածում ո՛չ հայկական, ո՛չ էլ ղարաբաղյան դիվանագիտական խողովակներով գործուն ջանքեր չգործադրվեցին այս վերահաս վտանգը կանխելու ուղղությամբ։

Ավելին՝ ժամանակ առ ժամանակ մամուլում բարձրաձայնվող մտահոգություններին ի պատասխան՝ համապատասխան պաշտոնյաները հայտարարում էին, թե այդ զեկույցը նախ՝ չի ընդունվի, ապա՝ եթե անգամ ընդունվի էլ, որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ։

Զեկույցի ընդունումից օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պնդում էր, որ այդ զեկույցը մնալու է ԵԽԽՎ արխիվներում եւ կորելու է փոշու մեջ, իսկ դրա մասին, բացի ադրբեջանցիներից, ուրիշ որեւէ մեկը չի հիշելու։

Սակայն արդեն զեկույցի ընդունումից հետո տեսանք, որ հայկական դիվանագիտական կորպուսը «խառնվեց իրար», եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ապա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները հենց այնպես չարվեցին։ Այստեղ ինչպես միշտ, ուշացումով հասկացան, որ ԵԽԽՎ կողմից զեկույցի ընդունումը կարող է շատ վտանգավոր քաղաքական հետեւանքներ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30