Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ինձ կպնելով, միաժամանակ բոլոր քաղաքական հեռուստահաղորդավարներին եք կպնում». «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2015 10:56

Արմեն Աշոտյանի համար ժամանակավրեպ է այն հարցը, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը որտեղ կլինի, ինչով կզբաղվի։

– Իսկ հնարավո՞ր է դուրս գաք քաղաքականությունից եւ լիարժեք տեղափոխվեք հեռուստատեսություն։

– Հնարավոր չէ։

– Պետք է զուգակցե՞ք, անպայման։

– Ամենահետաքրքիրն այն է, որ անգամ քննադատները չեն ասում՝ համենայնդեպս այս պահի դրությամբ, որ հաղորդումը վատն է, Աշոտյանի մոտ չի ստացվում, լավ չի վարում եւ այլն։ Քննադատության թիրախ են ընտրել քաղաքական կողմը, ինչը բացարձակ կապ չունի հաղորդման հետ։ Ինձ հաճելի է, որ իմ վարման հետ կապված որեւէ քննադատություն այս պահին չեմ ստացել։

– Այսինքն՝ որպես շոումեն եւ հեռուստահաղորդավա՞ր եք ակնկալում ենթարկվել քննադատության։

– Ինձ կպնելով, այսպես ասած, միաժամանակ բոլոր քաղաքական հեռուստահաղորդավարներին եք կպնում։ Արդյոք արժի՞ դա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30