Երբ սեպտեմբերի 22-ին Ուոլթերը դիմեց ԼՂՀ իշխանություններին՝ Արցախ մուտք գործելու խնդրանքով, նրան մերժեցին հյուրընկալել։ Հույս ունեին, որ եթե նրան չընդունեն, զեկույցը չի գրվի: Թերեւս ենթադրում էին, որ Ղարաբաղում չլինելու հանգամանքը կասկածի տակ կդնի այդ զեկույցի օբյեկտիվությունը, եւ այն կմերժվի ԵԽԽՎ հանձնաժողովում։
Սակայն պարզվեց՝ մեր դիվանագիտական միտքը մնացել է Իսրայել Օրու ժամանակների մակարդակին, զեկույցը ոչ միայն ընդունվեց, այլեւ մի քանի հակահայկական առաջարկներ եւս ընդգրկվեցին։
Մասնավորապես՝ դատապարտվեց այն, որ հայկական կողմը չի համագործակցել զեկուցողի հետ։ Այս դեպքերից հետո մերոնք հասկացան, որ միջազգային հանրության հետ ուլտիմատումներով խոսել չի կարելի, եւ մեր շահերից է բխում անգամ ամենահակահայկական ու կաշառված եվրոպացիների հետ հարաբերվել-բանակցելը։
Եվ երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ԵԽԽՎ հերթական զեկուցողին՝ բոսնիացի Միլիցա Մարկովիչին, որը ԼՂՀ է ուզում այցելել։ Այս անգամ թեման Սարսանգի ջրամբարն է, եւ զեկույցը քննարկվելու է ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում