«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին հերթական մեղադրանքներ ներկայացնելուն՝ ասաց. «Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները։
Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաեւ կոծկելու համար Ադրբեջանի երկարատեւ սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, եւ այն փաստերը, որ ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը։ Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները»։