Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի 56-րդ տարեդարձին

Նոյեմբեր 20,2015 10:13

Սիրելի Րաֆֆի,

Դուք ապրում եք այն Հայաստանում, որտեղ հողը ոտքի տակ ամենաանկայունն է, իսկ երկինքը՝ ամենածանրը: Դուք լավ գիտեք, թե ինչ է նշանակում՝ սառել ցրտից, օրերով մնալ քաղցած, հալածվել բիրտ ուժից եւ վախենալ մարդկանց կյանքին սպառնացող վտանգից: Ձեզ ամենաշատն է հայտնի Հայրենի բնօրրանում հայի տառապանքը:
Սակայն Ձեր սիրտը շարունակում է մնալ երիտասարդ եւ հավերժ հավատարիմ ճշմարտությանը՝ սիրո ուժին:

Մեր պայքարի անցած տարիները երբեմն բնութագրում են Սեւակյան խոսքերով.
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ,…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…… մի՞թե չի գալու……
Մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Իհարկե գալու է, քանի որ մեր սիրտը երիտասարդ է, քանի որ մեր սերը դեպի հայրենիք ճշմարիտ է եւ միասնական:

Ընդմիշտ մեր սիրելի Րաֆֆի, քո ծննդյան տարեդարձին՝
Միասնաբար ստեղծենք հինգերորդ եղանակը, տանք նրան մեր Հայրենիքի արգասաբեր հողի ուժը եւ լուսավոր երկնքի փայլը:

Իրագործենք մեր երազանքը, վերադարձնենք մեր բնօրրանը:
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը:

Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30