Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «մրցակցային առավելությունը»

Նոյեմբեր 20,2015 10:00

Անթալիայում G-20 համաժողովին որպես «փոքր եղբայր» մասնակցած Իլհամ Ալիեւը որոշել էր պահն օգտագործել եւ ահաբեկչական թեմայի շրջանակներում պնդել, որ Հայաստանը նույնպես ահաբեկչական երկիր է: Նպատակ չունեմ քննարկելու նման անհեթեթ պնդումները: Պարզապես կրկնեմ իմ կարծիքը, որ ահաբեկչությունը ոչ միայն ինքնաթիռի պայթեցում է կամ համերգի եկած մարդկանց սպանություն: Դրա հիմքում բռնությունը անվերապահորեն չդատապարտող մտածելակերպն է: Եվ այդ առումով Ալիեւին մի քանի օրում հերքեցին թե թուրքերը, թե ադրբեջանցիները, որոնք սկսեցին սուլել եւ բղավել «ալլահ աքբար» ֆուտբոլային հանդիպումներից առաջ, երբ առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Հետեւաբար, այդ մարդկանց սրտերում կա արյան ծարավ, եւ նրանք պատրաստ են հանուն ինչ-որ վրեժխնդրության կամ որեւէ այլ «վեհ գաղափարի» սպանել անմեղ եւ անպաշտպան մարդկանց:

Ի տարբերություն իմ շատ հայրենակիցների՝ ես կարծում եմ, որ դա ոչ թե տվյալ էթնոսի առանձնահատկությունն է, այլ դարերով ներդրված մշակույթ, որի կրողներն ու քարոզիչներն են նաեւ Ալիեւն ու Էրդողանը: Այնպես որ՝ երբ վերջինս ասում է, որ միանում է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին, դա հակասում է այն քաղաքականությանը, որը նա վարում է երկրի ներսում:

Եթե Թուրքիայում, Աստված մի արասցե, նման ահաբեկչություն տեղի ունենա, եւ Հայաստանում ֆուտբոլային խաղի սկզբին առաջարկեն հարգել դրա զոհերի հիշատակը, քանի՞ մարդ է սուլելու եւ իր անհամաձայնությունն արտահայտելու դրա հետ: Ինձ թվում է՝ շատ քչերը: Հետեւաբար հանվում է ոչ միայն այն հարցը, թե ով է աջակցում ահաբեկչությանը, այլեւ այն, թե որ մշակույթին է մեր երկիրը պատկանում եւ որ ուղղությամբ պիտի գնա:

Մարդիկ կան Հայաստանում, որ կարծում են, թե մեր այս տարբերությունը թուրքերից թուլության արտահայտություն է, մենք պետք է շտապ հրաժարվենք մեր արժեքներից ու նմանվենք մեր այդ հարեւաններին: Այդ մարդիկ, կարծում եմ, մոլորության մեջ են: «Ալահ աքբար» գոռալու եւ մարդկանց մահը ողջունելու առումով մենք, միեւնույն է, նրանց հետ չենք կարողանա մրցել: Մենք պիտի օգտագործենք մեր «մրցակցային առավելությունը»: Այո, պետք է փոխվենք, բայց փոխվենք ճիշտ հակառակ ուղղությամբ` հաղթահարելով տգիտությունը, 19-րդ դարում ձեւավորված կարծրատիպերը, վրեժխնդրությունը, անհանդուրժողականությունը, նախանձը, խանդը:

Այդ բացիլներով չվարակված օդում ապրելը ոչ միայն առողջ է պահում մարդկանց հոգիները, այլեւ նրանց ավելի ուժեղ է դարձնում: Ինչպես ուժեղ մարդն իրեն չի համեմատում այլ՝ «ավելի հաջողակ» մարդկանց հետ, այնպես էլ առողջ ազգը մտածում է նախեւառաջ սեփական անելիքների եւ ճանապարհի մասին: Իսկ եթե որեւէ մի օտարական իր նկատմամբ ոտնձգություն է կատարում, նրան նա պարզապես ոչնչացնում է: Սառնասրտորեն, առանց ատելության:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    +

  2. Արսեն says:

    Ստադիոնի սուլոցները՝ լսեցինք… ամբողջ երկրով… ուշադիր լսեցինք…
    ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՑԻՆՔ …

  3. Ara says:

    …մեկ րոպե լռությամբ հարգել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը:

    Ահաբեկչությունը չեն հարգում…

  4. Atshak says:

    իսկ հետաքրքիր է, թե ի՞նչ է դարերով ներդրված օրինակ գերմանական ազգի մշակույթում, որ միլիոններով մարդ վառեց վառարաններում.,,
    կամ ֆրանսիա-անգլիական ազգի մշակույթում, որ 100 միլիոն մարդ սպաներից Ամերիկայում
    կամ մեր օրերից Բրեյվիկին “բանտում” դրախտային կյանք ապահովողներ մշակույթում…
    Ինչ՞մշակույթներ են սրանք…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Ատշակ, համալսարանի անտիկ գրականության մեր դասախոսը, հանճարեղ Լեվոն Ներսիսյանը, բացատրում էր որ հելլենական, ապա եվրոպական քաղաքակրթությունը նվաճողական, պրագմատիկ, արտաքինի ուղղված «փիլիսոփայական հիմք» ունի: Իհարկե քրիստոնեությունը , որոշակի խմբագրեց այդ «փիփիսպփայությունը», սակայն նյութապաշտական մոտեցումը չվերացավ: Դրա ցայտուն օրինակը այսօրվա հայ հայրապետների «Բենթլիներն» են, գերմանացիների Դախաուն ու Բուխենվալդը…. Արեվելյան քաղաքակրթությունը, նրա կարծիքով ուղղված է ներս, ինքնաճանաչմանը, եվ հնդիկների ու շեղաչք ժողովուրդների մոտ թալանչիական, նվաճողական արտաքին, նյութապաղտական ուղղվածությունը այդպես չի արտահայտվել, մինչեվ որ նրանք չբախվեցին արեվմտյան արժեքներին: Կարծում եմ ճապոնացիների մոտ ազգային ինքնասիրության ընդվզումն էր ուղղված «հելլենիզմին»…այսօրվա մուսուլմանական երկրների ահաբեկչությունը իրենց կրոնի բերած «անմրցակցային», այսօրվա նյութապաշտական աշխարհի համար հետամնաց «փիլիսոփայությունն» է, որ անկարողությունից ընդվզման է մղում… Մի անգամ արդեն այս թերթում կարծեմ գրել էի, որ Եղեռնի հիմնական պատճառը ուրիշի ունեցվաքին տիրանալն է,անաշխատ եկամուտը, որը հատուկ է մարդկային յուրաքանչյուր մշակույթի, մոնղոլ թաթարական ցեղախմբերից սկսած մինչեվ աշխարհին Էմանուել Կանտ պարգեված գերմանացիներին, այդ թվում նայեվ հելլենական մշակույթի վրա հիմնված, Նարեկացու «աստծո» միջոցով մաքրված քրիտոնյա հայերիս, որ 2008 ի Մարտի 1 ին հայկական եկեղեցու օրհնանքով մի խումբ անշնորք , ագահ հայ կոչված անօրեններ սպանեցին 10 անմեղ հայորդիներին, որ իրենց հայրենակիցներին թալանելով …անաշխատ, լավ ապրեն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30