Ինչպես գիրությունը, այնպես էլ գերնիհարությունն անհրաժեշտ է բուժել` չմոռանալով բժշկական հետազոտություն անցնել եւ պարզել բուն պատճառը: Եթե լուրջ խնդիրներ չկան, բայց, այնուամենայնիվ, անձը շարունակում է նույն կառուցվածքով մնալ, կարող է ժողովրդական բժշկության բաղադրատոմսերին հետեւել եւ գուցե սա արդյունքը լավացնի:
Գերնիհարությունը բուժելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 300 գրամ խոզի ներքին ճարպը խորանարդիկների վերածել, 6 հատ մեծ ու կանաչ խնձորը, որն անհրաժեշտ է լվանալ եւ առաց կեղեւազրկելու՝ մանր կտրատել, խառնել ճարպին, դնել մարմանդ կրակի վրա, այնպես, որ չայրվի: Այնուհետեւ 12 ձվի դեղնուցը եւ 1 բաժակ շաքարավազը լցնել ամանի մեջ, հարել, որից հետո խառնուրդին ավելացնել 300 գրամ մանրացրած մուգ շոկոլադ: Ստացված խառնուրդը մանր մաղով անցկացնելուց հետո սառեցնել, քսել հացին եւ կաթով խմել: Այս եղանակով կարելի է շատ կարճ ժամանակաշրջանում քաշն ավելացնել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.11..2015