Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ գործադուլ կամ հրաժարական տալու մասին պահանջներին լուրջ չի վերաբերում:
«Չէի փորձի ավելորդ գնահատականներ տալ, յուրաքանչյուրն ինքն իր մոտեցումներով փորձում է ինչ-ինչ գնահատականներ տալ: Կարող եմ փաստել մի բան, որ հանձնաժողովը ստացել է դիմում, ու այն քննարկվել է: Դիմումի քննարկմանը մասնակցել է նաեւ դիմումատուն, դիմումի քննարկման ժամանակ պահանջ էր ներկայացվել կասեցնել գործընթացը: Քննարկման ժամանակ դիմումատուի ներկայացուցչին ուղղված հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վերջինս չէր կարողանում վկայակոչել որեւէ իրավական հիմք իր պահանջի իրավաչափությունն ապացուցելու համար: Ներկայացվեցին մոտեցումներ, տարբեր քաղաքական գնահատականներ, բայց դիմումի իրավական հիմնավորումներ չեղան»,- ասաց պարոն Մուկուչյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ