«Նույնականացման քարտերով ընտրության մասնակցելը ընտրակեղծիքների պատճառ չի դառնա»,- վստահեցնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովն այսօր հաստատեց, որ դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների քվեարկության արդյունքների արձանագրություններում և արձանագրությունների քաղվածքներում նշվելու է նաև նույնականացման քարտով քվեարկության մասնակիցների թիվը:
Պարոն Մուկուչյանի խոսքով, նույնականացման քարտերով ընտրության դեպքում ընտրակեղծիքներ հնարավոր չեն, որովհետեւ ընտրողների ցուցակները նախապես հրապարակվում են, հրապարակվել են տեղամասային կենտրոններում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ոստիկանության կայքէջում. «Կարելի է ներբեռնել այդ ցուցակները, համոզվել, որ յուրաքանչյուր ընտրող ընդգրկված է միայն մեկ տեղամասի ընտրողների ցուցակում: Մենք ցուցակներում ունենք միայն մոտ հարյուր քաղաքացի, որոնց անուններն ու ազգանունները, հայրանունները, ծննդյան թիվն ու տարեթիվը համընկնում են: Բայց պարզաբանում է ներկայացվել, որ նշված անձինք ոչ թե նույն անուն ազգանունի մեխանիկական կրկնության արդյունք են, այլ տարբեր անձինք են, բնակվում են տարբեր համայնքներում»:
Պարոն Մուկուչյանը արձանագրեց, որ քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, խախտումների վերաբերյալ բողոք-դիմումներ չեն ստացել. «Չեն դիմել բողոքներով, որ դահլիճ չեն տրամադրել, որեւէ նման բողոք- դիմում չի մուտքագրվել, հետեւաբար այս բողոք-դիմումների բացակայությունը խոսում է այն մասին, որ ընտրական օրենսգրքում ամրագրված հնարավորություններից ոչ-ի քարոզողները կարող են օգտվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև