Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրկես չի, ա՛յ տուժող». Դատավորը՝ Սուրենյանցի գործով տուժողին

Նոյեմբեր 19,2015 22:45

Տուժող Նարեկ Մանուկյանը հույս չունի, որ Սուրեն Սուրենյանցը պատասխանատվության կենթարկվի

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 19-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը:

Նիստին էր ներկայացել տուժող Նարեկ Մանուկյանը, որը նախորդ դատական նիստերին չէր մասնակցել, քանի որ իր պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում է եղել, նա նշեց, որ մի քանի օրից կրկին պատրաստվում է մեկնել ՌԴ: Նա նշեց, որ Սուրեն Սուրենյանցին Ռոբերտ Ահարոնյանի գրասենյակից է ճանաչում: Ծանոթանալուց մի քանի ամիս անց Ռոբերտ Ահարոնյանն իրեն ասել էր, որ Սուրեն Սուրենյանցը հնարավորություն ունի տանել արտերկրում ուսման, որի համար անհրաժեշտ է 700 դոլար: Նարեկ Մանուկյանն ասաց, որ 500 դոլար է փոխանցել, նա ընդգծեց, որ գումարը տվել է Ռոբերտ Ահարոնյանին, նա էլ փոխանցել է Սուրեն Սուրենյանցին՝ չնայած, որ երեքն էլ նույն սենյակում են գտնվել:

«Ուղղակի գիտեմ, որ քաղաքագետ է, եւ Ռոբերտ Ահարոնյանի ընկերներից է, այդքան բան եմ իմացել»,- ասաց նա:

Տուժողը հավելեց, որ իմանալով կատարվածը, Ռոբերտ Ահարոնյանը վերադարձրել է իրեն գումարը, քանի որ ինքը պարտքով էր վերցրել, եւ հիմա պահանջում է, որ Սուրեն Սուրենյանցը այդ գումարը վերադարձնի Ռոբերտ Ահարոնյանին:  Ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, թե տուժողը ստում է, եւ դա փաստերով կապացուցի, նա ասաց, որ այլ Նարեկի համար է միջնորդվել եւ գումարը միանգամից վերադարձվել է:

Պատասխանելով մեղադրող Արթուր Մանուկյանի հարցին, թե արդյոք պնդո՞ւմ է իր բողոքը, ցանկանո՞ւմ է, որ Սուրեն Սուրենյանցը ենթարկվի քրեական պատասխանատվության, Նարեկ Մանուկյանը պատասխանեց. «Բողոքը պնդում եմ, բայց կոնկրետ գումարը ես ստացել եմ»:

Արթուր Մանուկյանը միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառել նախազգուշացման տեսքով, քանի որ վերջինս փորձում է տուժողի վրա ճնշում գործադրել, մասնավորապես՝ տեղից ասելով՝ «լավ ինստրուկտաժ չեն արել»:

Արմեն Բեկթաշյանը հետաքրքրվեց, թե տուժողը ցանկանո՞ւմ է, որ ամբաստանյալը քրեական պատասխանատվության ենթարկվի, նա պատասխանեց, որ կուզեր, սակայն հույս չունի, քանի որ երկու տարի է անցել:

«Հույս չունեմ, որ պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Նարեկ Մանուկյանը:

Արմեն Բեկթաշյանը պատասխանեց. «Կրկես չի, ա՛յ տուժող»:

«Որ երկու տարվա ընթացքում ….»,- շարունակեց տուժողը, դատավորը թույլ չտվեց նրան ավարտել նախադասությունը՝ «Ո՞վ է ասում, որ 3 օրում պետք է ավարտվի»: «Ինչքան տեղյակ եմ, շատ շուտ է ավարտվում»,- պատասխանեց տուժողը: «Շատ սխալ ես տեղյակ, տուժո՛ղ, ավել-պակաս մի՛ խոսա, նստի՛ր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30