Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լոռեցիների միավորմանը» մերժեցին

Նոյեմբեր 19,2015 23:32

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունված որոշման մեջ՝  հաստատեց, որ դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների քվեարկության արդյունքների արձանագրություններում և արձանագրությունների քաղվածքներում նշվելու է նաև նույնականացման քարտով քվեարկության մասնակիցների թիվը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրեց նաեւ  «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումն ու  մերժեց՝ հիմնավորելով, որ  կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Հանձնաժողովականները քննարկեցին նաեւ «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության դիմումը եւ որոշեց  դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ նիստի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները հրաժարվեցին  իրենց  դիմումից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30